Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

«Այստեղ մի փոքր դժվար է կյանքը` վճարովի համերգներ կազմակերպելու համար»

«Այստեղ մի փոքր դժվար է կյանքը` վճարովի համերգներ կազմակերպելու համար»
17.06.2013 | 13:34

«Հումորը փրկություն է, իսկ արցունքները մեր կյանքն են: Դրա համար էլ արցունքների միջից ծիծաղելը մեր գոյության գլխավոր նվաճումն է»:

Մ. ԺՎԱՆԵՑԿԻ

«Ամեն ինչ տեղի ունեցավ այնպես, ինչպես ուզում էինք երկուսով` ես և նա: Եսը ես եմ, իսկ նա` հանդիսատեսը»,- այսպես բնորոշեց հայտնի երգիծաբան, հումորիստ Միխայիլ Ժվանեցկին երևանյան իր համերգը:
«Հանդիսատեսի` ռուսական հումորի ընկալումն ինձ զարմացրեց։ Չգիտես ինչու, ինձ թվում էր, թե Երևանում ռուսերենի իմացությունն ավելի վատ է, քան Թբիլիսիում: Ես սկզբում շատ արագ էի խոսում, սակայն հետո սկսեցի խոսել դանդաղ, և ամեն ինչ հունի մեջ ընկավ»,- ասաց նա:
Հայ հանդիսականն ու Հայաստանը հաճելիորեն զարմացրել են հումորիստին:
«Քաղաքը հրաշալի է, քարերը հրաշալի են: Այստեղ ամեն ինչ քարից է: Հայ ժողովուրդը ստիպված է անգամ մրգերն ու բանջարեղենը քարից քամել, ինչը հեշտ չէ»,- նկատեց երգիծաբանը։
Խոսելով մեր ժամանակների մասին, ասաց, որ արժեքների վերագնահատում է տեղի ունենում, անկեղծությունն աստիճանաբար դառնում է թանկարժեք ապրանք` մարդիկ ստիպված են ձևանալ, ստել: Նրա խոսքով` այսօր խոսում են ամեն ինչի մասին, սակայն մակերեսորեն։ Արտիստը վստահ է նաև, որ այն իրավիճակը, որում հայտնվել ենք, ժամանակավոր է. կյանքն իրականում այդպիսին չէ:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ այսքան տարի չի այցելել Հայաստան, Ժվանեցկին պատասխանեց միանգամայն անկեղծ. «Որովհետև չեն հրավիրել: Այստեղ ինձ թվում է մի փոքր դժվար է կյանքը` վճարովի համերգներ կազմակերպելու համար: Եթե ժողովրդական դիվանագիտության առաքելությունը չլիներ, հավանաբար այս անգամ էլ չէի գա: Իսկ նման դահլիճի և հանդիսատեսի համար ես պատրաստ ամեն ինչ տալու»։
«120 րոպե Ժվանեցկու հետ» խորագիրը կրող նոր ծրագիրը տևեց 2 ժամ:
Երեկոն կյանքի է կոչել «Բեմ փրոդաքշըն» ընկերությունը` «Ժողովրդավարական դիվանագիտություն» առաքելության «Բոլորն ուղևորվում են Երևան» ծրագրի շրջանակներում։
Միխայիլ Ժվանեցկին ՌԴ և ՈՒկրաինայի ժողովրդական արտիստ է: Նրա բոլոր ելույթներում առկա է իր ծննդավայր Օդեսային բնորոշ հումորը: Նրա երգիծանքի թիրախ են մարդկային թերությունները և հասարակության արատները:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1552

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ